Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Իրավիճակները, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է

Իրավիճակները, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ քաղցկեղային հիվանդությունների, թութքի վիրահատական բուժում։ Ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանը այս բաժանմունքում է 2003թվականից։ «Արթմեդի» «հնաբնակի» վիրաբույժի հետ  Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է վիրաբուժական առավել հաճախ հանդիպող խնդիրների և դրանց բուժման մեթոդների մասին։


-Ո՞ ր հիվանդներն են առավել հաճախ դիմում Ձեզ, բժիշկ Եսայան:


-Մեր ազգաբնակչության մեջ առավելապես տարածված են ճողվածքները, լեղաքարային հիվանդությունները և թութքը։ Հաճախ դիմում են սրացած վիճակում, որովհետև, գիտեք, մարդիկ չեն սիրում դիմել բժշկի։ Բայց այդ դեպքում հաճախ մեր պայքարը արդեն տեղափոխվում է կյանքի ու մահվան պայքարի դաշտ։ Բարդ վիրահատությանը հետևաբար հետևում է նաև երկարատև հետվիրահատական փուլ։ Մեր պացիենտների ստացիոնար բուժման համար «Արթմեդում» ստեղծվել ենբոլոր հարմարությունները․ հարմարավետ հիվանդասենյակներ, բարեհամբույր և հոգատար անձնակազմ, ընդարձակ միջանցքներ, պատուհանից հրաշալի տեսարան դեպի բուսաբանական այգի, հետևաբար նաև մաքուր օդ ու խաղաղ միջավայր։ Այս ամենը դրական մթնոլորտ է ստեղծում բուժայցելուների և նրանց առողջության արագ վերականգնման համար։


-Եկեք անդրադառնանք առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու դրանց բուժման մեթոդներին։ Սկսենք ճողվածքներից։ Ինչու՞ են դրանք առաջանում և ինչո՞վ են վտանգավոր։


-Ճողվածքները, հատկապես աճուկային ճողվածքները բավական հաճախ են հանդիպում մեր ազգաբնակչության շրջանում։ Բայց չնայած տարածվածությանը՝ ճողվածքի և նրա բարդությունների մասին գիտեն քչերը։ Մանավանդ քանի դեռ այն փոքր է լինում, արտաքուստ քիչ արտահայտված, չեն անհանգստանում, համարում են զուտ էսթետիկ խնդիր ու չեն շտապում դիմել բժշկի։ Այնինչ պետք է պարտադիր դիմեն, ու հնարավորինս շուտ։ Ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են օղակվել։ Ինչպես գիտենք ճողվածքը, որևէ օրգանի՝ հիմնականում աղիքի կամ ճարպոնի դուրս գալն է որովայնի առաջնային պատի միջով դեպի ենթամաշկ։ Ճողվածքները հիմնականում առաջանում են որովայնի և աճուկի շրջանում, լինում են նաև պորտային, ազդրային, կերարկրափողի և հետվիրահատական ճողվածքներ։ Որոշ ժամանակ այն կարող է մարդուն չանհանգստացնել, ի հայտ գալ միայն որովայնի լարման ժամանակ, հազալիս, մարզվելիս, ծանրություն բարձրացնելիս, բայց հանգիստ ներուղղվել։ Իսկ եթե հանկարծ առաջանա օղակում, որը կարող է պատահել ցանկացած պահի, ապա անհնար կլինի ճողվածքը ներհրել։ Օղակումը ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Այդ ժամանակ ընդհատվում է օղակված օրգանի սնուցումը, այն սկսում է մեռուկանալ, իշեմիայի է  ենթարկվում, մի քանի ժամվա ընթացում սկսում է գանգրենա, ու հիվանդի կյանքը փրկելու համար անհապաղ վիրահատության կարիք է լինում։  Հենց օղակումն է համարվում ճողվածքի ամենավտանգավոր բարդությունը, այն անհնար է կանխատեսել, այն հնարավոր է միայն կանխարգելել վիրահատությամբ: Իսկ օղակումը կարող  է պատահել շատ անսպասելի, օրինակ՝ երբ վայելում եք Ձեր արձակուրդը հանգստյան տանը կամ ինչու չէ, ծովափին, գտնվում եք որևէ օտար երկրում։ Սա կարող է ճակատագրական լինել, որովհետև պատահում է, որ նման դեպքերում հիվանդները ուշ են հասնում բժշկական կենտրոն, անգամ մինչև հիվանդանոց հասնելը մահը վրա է հասնում։ Իհարկե կարող է և պատահել, որ այդ օղակումն այդպես էլ չլինի, բայց կարող է և ամեն պահի լինի։ Այս ծայրահեղ վիճակին ու կյանքի-մահվան սահմանագծին չհայտնվելու համար է, որ մենք հորդորում ենք հնարավորինս վաղ վիրահատվել, քանի դեռ որովայնի առաջնային պատի դեֆեկտը փոքր է, հետևաբար միջամտությունն ու վերականգնումն էլ ավելի թեթև կլինեն, ու զգալիորեն կնվազի կրկնվելու հավանականությունը։

 

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունք


-Ի՞նչ վիրահատություն է կատարվում ճողվածքի ժամանակ։


- Ճողվածքը բուժվում է ցանցի կիրառմամբ, որը տեղադրվում է որովայնի առաջնային պատի այն հատվածում, որտեղից դուրս է գալիս ճողվածքը։ Ներկայում այս մեթոդը շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան նախկինում։ Ցանցերի որակը ժամանակի ընթացքում կատարելագործվել է։ Դրանք ընդունվում են օրգանիզմի կողմից, սերտաճում հարակից հյուսվածքների հետ, ու որոշ ժամանակ անց ցանցը հնարավոր չի լինում տարբերել բնական հյուսվածքներից։ Հիվանդը վիրահատության հաջորդ օրը մեծամասամբ գնում է տուն։ Բացի այդ ցանցերը նվազեցնում են ճողվածքների առաջացման հավանականությունը, որովհետև ավելի ամուր պատնեշ են ստեղծում, քան բնական մկանային շերտը։


-Իսկ սպորտով զբաղվելը կարո՞ղ է կանխարգելել ճողվածքի առաջացումը։


--- Ոչ, որովհետև ունեցել եմ բազմաթիվ հրաշալի մարզական վիճակում գտնվող պրոֆեսիոնալ մարզիկ պացիենտներ, որոնք ունեցել են ճողվածք։ Ճողվածքը հիմնականում  որովայնի առաջնային պատի կառուցվածքի առանձնահատկություն է, թույլ ապոնևրոզ, որը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Պատահում է նաև, որովայնի առաջանային պատը ձևափոխվում ու թուլանում է հղիության կամ գերքաշի պատճառով։ Ու երբ լինում են նպաստող գործոններ՝ որովայնում ճնշման մեծացում ծանրություն բարձրացնել, քրոնիկ հազ, փորկապություններ և այլն, առաջանում է ճողվածք։

 

-Հաճախ հանդիպող վիրաբուժական խնդիր նշեցիք լեղաքարային հիվանդությունը։ Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը։


- Բարձիթողի դեպքերում  կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում,  և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում ձգտում ենք հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում ենք լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում ենք լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։

 

Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։

 

Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում հիվանդության բարդացմանը, և մեծանում է խցանման հավանականությունը։

 

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունք


-Ասացիք, որ բավական հաճախ են հանդիպում նաև թութքով հիվանդներ, ինչո՞վ է դա պայմանավորված։


-Այո, բավական տարածված է, կարելի է ասել՝ մեր ազգաբնակչության մոտ 40 %-ն ունի այդ խնդիրը։  Թուքթը ըստ էության վարիկոզ լայնացած երակներն են, որոնք բարդացած դեպքերում լինում են խոցոտումով, առաջանում է թրոմբ, այտուց, ու սարսափելի ցավեր են առաջանում։ Թութքի թեթև բարդություն է արյունահոսությունը։ Բուժումը վիրահատական է։ Մենք վիրահատում ենք Միլիգան Մորգանի եղանակով։ Նոր մեթոդները, որոնց ժամանակ լայնացած երակները այրում են լազերով, ռադիոակտիվ ալիքներով, չեն բացառում կրկնվելու կրկնվելու հավանականությունը։  Այնինչ Միլիգան Մորգանի եղանակը ապահովում է վերջնական արդյունք, որովհետև արմատապես հեռացնում ենք վարիկոզ լայնացած երակները:


Թութքի առաջացման հիմնական պատճառը երկար նստած մնալն է, քիչ շարժվելը։  Ռիսկի խմբում են վարորդները, գրասենյակային աշխատողները։ Ընդհանրապես շարժուն մարդիկ թութք չեն ունենում։ Թութքի սրացմանը նպաստում են ալկոհոլային գունավոր խմիչքները, կոնյակ, գարեջուր գինի, կծու սնունդը, քրոնիկ փորկապությունները։ Հիմնական բուժումը վիրահատական է։


-Ընդհանուր վիրաբույժի աշխատանքը բարդ է, հիմնականում գործ եք ունենում բարդ դեպքերի հետ, մարդկանց հետ, որոնք ծանր ցավերի մեջ են։ Ի՞ նչ ն է օգնում Ձեզ աշխատանքում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում պացիենտի հետ աշխատանքում:


-Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեին։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:

Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Թերապիա
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...

Անեսթեզիոլոգիա
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am
Ճողվածքը հղիության ժամանակ. հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս կարելի է բնորոշել ճողվածքը։

Ճողվածքն ընդերքի որևէ օրգանի, պատի արտանկումը կամ արտափքումն է բնական կամ ախտաբանորեն...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Նյարդաբանություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Նյարդաբանություն
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։

Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...

Նյարդաբանություն
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:


Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...

Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ